Թիվ ԳԴ1/0066/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ
01.04.2019
Քաղաքացիական գործով պատասխանողներ
Ամալյա Խչոյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատամարտիկների 17
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0066/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Սամվելի Մելքոնյանի ընդդեմ Թաթուլ Հարությունի Պետրոսյանի, Ամալյա Խչոյանի՝ ոսկյա զարդերը վերադարձնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ամալյա Խչոյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատամարտիկների 17 ), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մայիսի 02-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` նույն օրը ժամը 15:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`