Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0431/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սիլվա Հովհաննեսովին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Տորֆավան

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0431/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամայիս Հովակիմի Ղազարյանի և Ազնիվ Վաղարշակի Ղազարյանի ընդդեմ Ռազմիկ Հովհաննեսովի, Սիլվա Հովհաննեսովի և Արտյոմ Հովհաննեսովի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Ռազմիկ Ռուբենի Հովհաննեսովին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Տորֆավան), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «չպահանջված» նշումով, Սիլվա Հովհաննեսովին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Տորֆավան), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «չպահանջված» նշումով, Արտյոմ Հովհաննեսովին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Տորֆավան), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0431/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի մայիսի 03-ին, ժամը 11:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով, իսկ ի պաշտոնե ներկայացուցիչը նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`