Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0122/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքցիական գործով պատասխանող
Լաուրա Կամոյի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլիքևխվյան փ., նրբ. 4շենք, բն. 47

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0122/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարեն, Արմինե և Լաուրա Հակոբյանների, <<Կար-Կամ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել է նույն քաղաքացիական գործով պատասխանող Լաուրա Կամոյի Հակոբյանին (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլիքևխվյան փ., նրբ. 4շենք, բն. 47), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0122/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի մայիսի 13-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`