Թիվ ԿԴ 0086/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
01.04.2019
Հայցվոր – Արմեն Վարուժանի Բարսեղյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կոճոռ թղմ., 29տուն/
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արտյոմ Լիպարիտի Ըխտոյանի ընդդեմ պատասխանողներ Իշխան Ռուբենի Թավաքալյանի և Արմեն Վարուժանի Բարսեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1
Հեռ..` +374 223 21634
Էլ. փոստ`