Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/18914/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/18914/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Անահիտ Վահրամի Հովսեփյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան, Բանկը խնդրել է պատասխանողից բռնագանձել 547.336,30 ՀՀ դրամ, նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված տոկոսների և տույժերի գումարը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Չիչոյան) 18.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Չիչոյան) 22.11.2018 թվականի որոշմամբ որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր է նշանակվել 21.12.2018 թվականը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Ա. Չիչոյան) 21.12.2018 թվականի որոշմամբ վճռի հրապարակման օրը տեղափոխվել է:
ՀՀ Նախագահի 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով Ա. Չիչոյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
Թիվ ԵԴ/18914/02/18 քաղաքացիական գործը 10.01.2019 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 18.01.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 22.01.2019 թվականի որոշմամբ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Վահրամի Հովսեփյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 22.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Անահիտ Վահրամի Հովսեփյանի կողմից ստացվել է 09.02.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/18914/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Վահրամի Հովսեփյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/18914/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 30.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`