Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0772/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ/0772/02/16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր


Գայանե Արզումանյանին
(ՀՀ Լոռու մարզ,ք. Վանաձոր, Ներսիսյան 5/49)

Գոհար Արզումանյանին
(ՀՀ Լոռու մարզ,ք. Վանաձոր, Ներսիսյան 5/49)

Կիմա Արզումանյանին
(ՀՀ Լոռու մարզ,ք. Վանաձոր, Ներսիսյան 5/49)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԼԴ/0772/02/16 քաղաքացիական գործով, ըստ հայցի` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Գայանե Արզումանյանի, Գոհար Արզումանյանի և Կիմա Արզումանյանի` բաժնեմասի առանձնացման, իսկ դրա անհնարինության, կամ համատեղ սեփականության մյուս համասեփականատերերի կողմից համապատասխան բաժինները գնել հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 08-ին ժամը 11:00-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):




Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /330/

Էլ. փոստ`