Թիվ ԵԴ/6173/02/19 գործով դատական ծանուցում
03.04.2019
Գործ ԵԴ/6173/02/19
<<03>> ապրիլի 2019թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Պատասխանող՝ Աշոտ Սարգսի Գասպարյանին
/ք.Երևան, Դավթաշեն 7փող. 47ա տուն/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 15.03.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Մելանյա Հակոբյանի, Աիդա Հակոբյանի և Արթուր Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ Աշոտ Գասպարյանի և ժենյա Հարությունյանի` հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 239393
Էլ. փոստ`