Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1363/02/17 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

03.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող՝ Ոսկեհատ Վահանի Վարդանյանին
/ք.Վանաձոր, Շիրակի խճ. 56/20/
Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 03-ի և 2019 թվականի փետրվարի 13-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել գործը վարույթ ընդունելու և այն դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում գտնվող ըստ հայցի Յուրի Սասունիկի Ավետիսյանի ընդդեմ Արկադի Արամի Ավետիքյանի, Արամ Ժորայի Ավետիքյանի, Ոսկեհատ Վահանի Վարդանյանի և Աննա Արամի Ավետիքյանի՝ բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինը բնեղենով առնաձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքումգույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/1363/02/17 քաղաքացիական գործով 2019 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 11:20-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 14:50-ին /դահլիճ N5/:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 23393

Էլ. փոստ`