Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0555/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0555/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ դատավոր Լ. Հովհաննիսյանը
2018 թվականի դեկտեմբերի «20»-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Անահիտ Գրիգորի Հովակիմյանի ընդդեմ Սուսաննա Ժուլվերնի Մալինկինայի՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանից Հայցվորի 1/3-րդ բաժնեմասը Պատասխանողի 2/3-րդ բաժնեմասից առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործին՝
ՊԱՐԶԵՑԻ
29.05.2018 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը և վերջինիս ներկայացուցիչը Դատարանից պահանջել են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի 19-րդ շենքի 27-րդ բնակարանից Հայցվորի 1/3-րդ բաժնեմասը Պատասխանողի 2/3-րդ բաժնեմասից առանձնացնել:
Դատարանի 07.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժվել է, իսկ որոշումը Հայցվորին՝ ի դեմս ներկայացուցչի, ուղարկվել է ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը:
19.06.2018 թվականին Հայցվորը՝ ի դեմս ներկայացուցչի, գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին և Դատարանի 20.06.2018 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժվել է:
Հայցվորի ներկայացուցիչը Դատարանի 20.06.2018 թվականի որոշման դեմ 03.07.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2018 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ սույն քաղաքացիական գործը 18.10.2018 թվականին մուտքագրվել է Դատարան և նույն օրը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանողն այն ստացել է (փաստաթղթերը համարվել է հանձնված) 30.11.2018 թվականին, սակայն վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան չի ստացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ3/0555/02/18 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի ապրիլի 29-ին` ժամը «14:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`