Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ1/0424/02/18

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 02535733, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք 47-50, ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 7/8, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Դավիթ Սաշայի Քոչոյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ա. Գրիգորյան փողոց, տուն 28)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Սաշայի Քոչոյանի ընդդեմ <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ՓԲ ընկերության՝ 04.11.2014 թվականի էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. 19.03.2018 թվականին դիմելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան) Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է Պատասխանողից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.800.000 ՀՀ դրամ որպես ապահովագրական հատուցման գումար, 36.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը և 540.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 21.03.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, բավարարվել է:
30.07.2018 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
12.12.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Պատասխանող Դավիթ Քոչոյանը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ՓԲ ընկերության՝ 04.11.2014 թվականի էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 14.12.2018 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով 2019 թվականի հունվարի 01-ից դատավոր Արմեն Օնիկի Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ սնանկության դատարան:
Նշված քաղաքացիական գործը 24.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 26.12.2018 թվականին:
II. Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ նախագահի վերը նշված հրամանագրի հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:

Ղեկավարվելով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1495-րդ հոդվածներով, 1498-րդ հոդվածի 1-ին կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Թիվ ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի ապրիլի 15-ին, ժամը <<17:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`