Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/5857/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ/5857/02/16

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<15>> հոկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով ըստ հայցի՝ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Հակոբ Տիգրանի Գալստյանի, Էմմա Սարոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ/5857/02/16 քաղաքացիական գործին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. 08.12.2016 թվականին դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է Շիրակի մարզի Շիրակավան համայնքում գտնվող 0048-0014 ծածկագրով հողամասից առանձնացնել պատասխանող Հակոբ Գալստյանի բաժինը և դրա վրա տարածել բռնագանձում, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում հողամասը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարի 1/4-րդ մասի վրա բռնագանձում տարածել, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի և գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննության ծախսերը:
Դատարանի (դատավոր՝ Մ. Գևորգյան) 09.12.2016 թվականի որոշմամբ վերը նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
20.05.2017 թվականին հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է Տիգրան Հակոբի Գալստյանին և Ամալյա Ավետիքի Գալստյանին հանել պատասխանողների ցանկից, նկատի ունենալով, որ վերջիններս մահացած են:
Դատարանի (դատավոր՝ Մ. Գևորգյան) 12.09.2017 թվականի արձանագրային որոշմամբ Տիգրան Հակոբի Գալստյանը և Ամալյա Ավետիքի Գալստյանը հանվել են պատասխանողների ցանկից:
Դատարանի (դատավոր՝ Մ. Գևորգյան) 12.09.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը:
ՀՀ Նախագահի 08.06.2018 թվականի թիվ ՆՀ-336-Ա հրամանագրով դատավոր Մ. Գևորգյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
<<Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերության կողմից 04.10.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 17-060 փորձագիտական եզրակացությունը, իսկ 10.10.2018 թվականին վերադարձվել է թիվ ՇԴ/5857/02/16 քաղաքացիական գործը:
Նշված գործը 10.10.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորի աշխատակազմին 15.10.2018 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ Նախագահի վերը նշված հրամանագրի հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:

II. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Տվյալ դեպքում Դատարանի 12.09.2017 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը փորձաքննություն նշանակելու հիմքով կասեցվել է՝ մինչև փորձաքննության ավարտը և փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը:
<<Էքսպերտ Գրուպ>>ՍՊ ընկերության փորձագետների կողմից 01.10.2018 թվականին փորձաքննությունն ավարտվել է և 04.10.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 17-060 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 107-րդ հոդվածի 1-ին կետով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
2.Քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի ապրիլի 10-ին, ժամը <<12:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
3.Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
4.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`