Թիվ ԵԴ/2340/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանող Տաթևիկ Միրզաջանի Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.04.2019
Պատասխանող- Տաթևիկ Միրզաջանի Գևորգյանին
/ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան փ., 21շ., 24բն./
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/2340/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ռոսգոսստրախ Արմենիա>> ԱՓԲԸ-ի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանի, ընդդեմ Էդուարդ Սերժիկի Աթայանի, Ռուստամ Մանվելի Մելքոնյանի և Տաթևիկ Միրզաջանի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող, որպիսի գործով 04.04.2019 թվականին որոշում է կայացվել ùաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2019 թվականի մայիսի 24-ին, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ. հասցեում:
Ձեր նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները կարող եք ներկայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` +374 10 240821
Էլ. փոստ`