Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0390/02/14 Քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Աշոտի Թումոյանի վերավերյալ դատական ծանուցագիր:

08.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արթուր Աշոտի Թումոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ, 4 փող., տուն 63


Տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԳԴ1/0390/02/14 քաղաքացիական գործով «Յուքոմ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 22.03.2019 թվականին (հիմք՝ փոստային ծրար) դիմում է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ կատարողական թերթի կրկնօրինակը տրամադրելու պահանջի մասին: Դիմումը Դատարանի գրասենյակում մուտքագրվել է 26.03.2019 թվականին:
Սույն գործով Դատարանի կողմից 08.04.2015 թվականին տրվել է կատարողական թերթ:
Կատարողական թերթի ներկայացման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջով պարտատիրոջ ներկայացուցիչը 30.08.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, որը 15.10.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-9-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենքի ընդունումը տրված կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ: Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմումի քննության կապակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2019 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 17:50-ին հրավիրվել է դատական նիստ:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պարտապան, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև պատշաճ լիազորագրով) 2019 թվականի մայիսի 03-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 17:50-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:


Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`