Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4166/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

05 ապրիլի 2019թ.
ՇԴ/4166/02/18


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Հասմիկ Արմենի Հայրապետյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Բասեն¬)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բաղմանյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/4166/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Արմենի Հովսեփյանն ընդդեմ Հասմիկ Արմենի Հայրապետյանի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ կտակի բացված ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2019 թվականի մայիսի 07-ին հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 14:40-ին նշանակված դատաքննությանը մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատարավության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է ‹‹Գործը դատաքննության նշանակելու մասին›› 03.04.2019թ. որոշումը:



Դատավորի օգնական՝ Գ.Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`