թիվ ԵՄԴ/1040/02/16 քաղաքացիական գործով Գոհարիկ Մնացականյանին ուղղված դատական ծանուցագիր
12.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/1040/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ռազմիկ և Արման Բաբուջյանների՝ ընդդեմ Կարապետ, Կամո, Ստեփան, Սպարտակ Բաբուջյանների և Գոհարիկ Մնացականյանի՝ դրամական փոխհատուցմամբ բնակելի տնից վտարելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Գոհարիկ Մնացականյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Գոհարիկ Մնացականյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Շահումյան 4 փող., 1 նրբ., տուն 23:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 23-ին, ժամը՝ 15:00-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`