Թիվ ԳԴ4/2315/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.04.2019
Պատասխանողներ – Անժելա Տեր-Հակոբյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Ծովակ,
7-րդ փողոց, 3-րդ նրբ., հա. 1 տուն/
Արտյոմ Տեր-Հակոբյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Ծովակ,
2-րդ փողոց, 1-ին նրբ., 3-րդ փկղ., հա. 9 տուն/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Ոստանիկ Միսակի Սահակյանի հայցի ընդդեմ Արտակ Աղաբեկի Տեր-Հակոբյանի, Դեղձանիկ Վոլոդյայի Տեր-Հակոբյանի, Անժելա Տեր-Հակոբյանի և Արտյոմ Տեր-Հակոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը տարածելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2019 թվականի մայիսի 21-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`