Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0048/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

17.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/0048/02/19
<<08>> ապրիլի 2019թ.

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Արմեն Մելիքսեթյանին
ՀՀ,ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Միքայելյան փող., 82 շենք, բն. 31

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 01.02.2019 թվականի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Դատարանը 29.03.2019 թվականին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ որոշումը կհրապարակվի 20.05.2019 թվականին, ժամը 13:18-ին:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ.):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ. հասցեով):
Պարզաբանվում է նաև, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, միջնորդությունները, ինչպես նաև հակընդդեմ հայց ներկայացնելու Ձեր իրավունքները կարող եք իրականացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԼԻԼԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 339596

Էլ. փոստ`