Թիվ ԳԴ/0566/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Զավեն Միքայելի Գասպարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
17.04.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Զավեն Միքայելի Գասպարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Լեռնագործների 33շենք, բն. 22
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0566/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Զավեն Միքայելի Գասպարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 2019 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 08-ին, ժամը 17:40-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`