Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/0484/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

18.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/




0008, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա
Հեռ. /010-57-66-13/



Ալբերտ Հովակիմյանին
/ ՀՀ Լոռու մարզ, ք.Թումանյան, 8 փող., 18/2 տուն /

Դատավոր Լիզա Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0484/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալբերտ Հովակիմյանի ընդդեմ Սամվել Թորգոմի Աթոյանի իրավահաջորդներ` Մարետա Սարգսյանի և Թորգոմ Աթոյանի, Հոռոմսիմե Ղազազյանի իրավահաջորդներ` Վարդան Հովհաննեսի Ղազազյանի և Սերգեյ Օնիկի Ղազազյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժնեմասն առանձնացնելու և ինքնակամ շինությունը քանդելը պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Հոռոմսիմե Ղազազյանի իրավահաջորդներ` Վարդան Հովհաննեսի Ղազազյանի և Սերգեյ Օնիկի Ղազազյանի ընդդեմ Ալբերտ Հովակիմյանի` աստիճանավանդակը վերակառուցելու, հակընդդեմ հայցվորների կողմից փաստացի օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և չծանրաբեռնված հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Աթոյանի ընդդեմ Ալբերտ Հովակիմյանի` Ալբերտ Հովակիմյանին պարտավորեցնելու քանդելու Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իր կողմից ապօրինի կառուցված պարիսպը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում 2007թ–ին իր տան վերակառուցման ընթացքում իր կողմից ինքնակամ կողմերիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցած և ներկայումս դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած վերը հիշատակած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից 26.10.2007թ–ի թիվ ՖԲ-4/4666 գրությամբ ուղարկված մասնագիտական եզրակացությանը կից հատակագծի մեջ արտացոլված տան ճակատային մասում ինքնակամ շինությունը քանդելու և նախկին տեսքին բերելու, և Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում կողմերիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 255 քմ. հողամասը հավասար բաժանելու երեք համասեփականատերերի միջև պահանջների մասին ։

Նախնական դատական նիստը կկայանա 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 10:10-ին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Վ.ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 576613

Էլ. փոստ`