Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2683/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Մհեր Արարատի Հարությունյանին
հասցեն` Լոռու մարզ, գ.Գուգարք 14 փ., 36 Ա տ.


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ընդդեմ Գևորգ Արարատի Հարությունյանի, Մհեր Արարատի Հարությունյանի և Անահիտ Սամսոնի Վարդումյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 24.05.2019 թվականին, ժամը 10:10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք հայցապահանջի հստակեցման մասին դիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցապահանջի հստակեցման մասին դիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցապահանջի հստակեցման մասին դիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ


Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`