Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/4106/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

22.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

երրորդ անձ Արկադի Նահապետյան
Արմավիր մարզի Դալարիկ գյուղի Երկաթգծի փողոցի 7տան


ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
Ձեզ հրավիրում է որպես երրորդ անձ ԱՐԴ/4106/02/17
քաղաքացիական գործով ըստ հայցի <<<<Կամուրջ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արայիկ Արամայիսի Նահապետյանի, երրորդ անձինք Մարգարիտ Նահապետյան, Ոսկեհատ Նահապետյան, Մալվինա Նահապետյան, Սալվինա Նահապետյան և Արկադի Նահապետյան ` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին
Դատական Նիստը նշանակված է 2019 թվականի մայիսի 17-ին ժամը
15։00-ին։
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/,
Ներկայանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
/ք.Արմավիր, Հանրապետության 41
1 դատական Նիստերի դահլիճ, Հեռ. 2-60-70/։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ստանալ դրանց պատճենները։
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատվել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1/ ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները
2/ հայտնել բացարկներ /անել ինքնաբացարկի միջնորդություններ/
3/ ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը
4/ հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին
5/ գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները
6/ առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ
7/ բողոքարկել դատական ակտերը
8/ օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ։
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
Գործին մասնակցող անձինք սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակ և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

Դատավոր Մ. Սիմոնյանի օգնական Գ. Հովհաննիսյան







Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 0237 26070

Էլ. փոստ`