Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ 0494/17/19 քաղաքացիական գործով ծանուցագիր

23.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 6-րդ մաս

Դիմող` <<Յունիբանկ>> ԲԲ ընկերությանը
Հասցե`ք. Երևան, Չարենցի 12-53

Պատասխանող` Լուսինե Ռոբերտի Հարությունյան
Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մալտայի փողոց, տուն 60

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0494/17/19 քաղաքացիական գործով ըստ դիմումի՝ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության` Հայաստանի բանկերի միության <<Օպտիմուս Լեքս>> ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի 28.02.2019 թվականի թիվ 01-1609/01/18 վճիռը պարտադիր ճանաչելու ու վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Քանաքեռ նստավայրում /հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/՝ գործին մասնակցող անձանց կողմից ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 209707

Էլ. փոստ`