թիվ ԳԴ/0723/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Աշոտ Ղազարի Օհանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
07.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Աշոտ Ղազարի Օհանյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամասար, խճղ., տուն 55
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սոնա Նիկոլայի Հարությունյանի, Աշոտ Ղազարի Օհանյանի, Վասիլ Հրաչիկի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 09:50-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ