Թիվ ԳԴ/0197/02/18 քաղաքացիական գործով ատասխանող Արամ Իսպիրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
11.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Արամ Իսպիրյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովազարդ
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0197/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արամ Իսպիրյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով Արամ Իսպիրյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովազարդ), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0197/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 11:35-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Ձեր ներկայացուցիչը նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, պատշաճ լիազորագրով հրավիրվում է Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`