Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4944/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Մարինե Տոնոյանին
/ՀՀ, ք.Երևան, Հ.Աճառյան փող., 1 շ., 14 բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 2019թ սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Քնքուշ Կիրակոսյանի, Գոհար Ղարիբյանի, Սիրանուշ Աղաջանյանի, Անահիտ Հովհաննիսյանի, Աղութ Խաչատրյանի, Մարինե Տոնոյանի ընդդեմ <<Ոչ Ֆորմալ կրթության համալսարան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հայցվորներ Քնքուշ Կիրակոսյանի և Գոհար Ղարիբյանի 150 000 ՀՀ դրամ բռնագանձելու, հօգուտ Սիրանուշ Աղաջանյանի և Անահիտ Հովհաննիսյանի 300 000 ՀՀ դրամ բռնագանձելու, Աղութ Խաչատրյանի և Մարինե Տոնոյանի 100 000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի «Ոչ ֆորմալ կրթության համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Քնքուշ Կիրակոսյանի և Գոհար Ղարիբյանի՝ 150 000 ՀՀ դրամ դատական ծախս (փաստաբանական ծառայության վճար), Սիրանուշ Աղաջանյանի և Անահիտ Հովհաննիսյանի՝ 150 000 ՀՀ դրամ` դատական ծախս (փաստաբանական ծառայության վճար), Աղութ Խաչատրյանի և Մարինե Տոնոյանի՝ 50 000 ՀՀ դրամ` որպես չվճարված ուսման վարձ բռնագանձելու, հաշվարկելու այդ գումարի 0.5 տոկոսը յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 01.10.2014 թվականից հաշված և 150 000 ՀՀ դրամ` դատական ծախս (փաստաբանական ծառայության վճար) բռնագանձելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես հայցվոր ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր, ք.Երևան, Նազարբեկյան 40, դահլիճ 4/:
Միաժամանակ Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.04.2019թվականի որոշումը` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին :
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԴԱՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596 /212/

Էլ. փոստ`