Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սոնա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված ավտոմեքենայի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սոնա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ մայիսի 15-ին Սոնա Հովհաննիսյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2019թ. հուլիսի 25-ին, ժամը 12:30-ին Սոնա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սոնա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված ավտոմեքենայի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 <> մակնիշի, 2008թ. արտադրության ավտոմեքենա: Գույնը՝ սպիտակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, նույնականացման համարը՝ TMBMC45JX85042031 :Մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահեծերը բացակայում են, անվահենքերը գտնվում են վատ վիճակում :Ընթացային համակարգի սարքերը և հանգույցները, շարժիչը ունեն հիմնավերանորոգման կարիք :Ընդհանուր առմամբ, մեքենայի թափքը, ընթացային համակարգը, շարժիչը և սրահը գտնվում է վատ վիճակում :
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 86.507 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Սոնա Հովհաննիսյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ 2472303281600000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`