Թիվ ԵԴ/29213/02/18 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու մասին ծանուցում
13.06.2019
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/29213/02/18
<<13>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Օֆելյա Ռազմիկի Ենոքյանին
/ՀՀ, ք. Երևան, Եղբայրության փող., 24 շենք, բն.23//
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Օֆելյա Ռազմիկի Ենոքյանի, Գուրգեն Վոլոդի Ալեքսանյանի՝ 35.456,11 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով կիրառվել է արագացված դատաքննություն և եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի՝ 04.07.2019 թվականին դատական իշխանության պաշտոնական կայքի (www.datalex.am) միջոցով:
Ձեզ պարզաբանվում է՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40
Հեռ..` +374 (010) 33 95 96 /ներքին 209/
Էլ. փոստ`