Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ1/0285/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ


ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 1/1, հեռ. 0263 4-09-29
ԴԴ 29-Ե-

ՏԴ1/0285/02/18

2019թ.

Աննա Հրաչիկի Խոջումայնի ն

Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ. 71շ., բն. 49/



Դատարանի (դատավոր Ա. Օհանայն) վարույթում է գտնվել թիվ ՏԴ1/0285/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ,ՖԻՆՔԱե ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Շավարշ Արարատի Խաչատրյանի, Աննա Հրաչիկի Խոջումայնի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանի 17.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

31.05.2019 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ,ՖԻՆՔԱե ՈՒՎԿ ՓԲ ընկերության և Շավարշ Արարատի Խաչատրյանի, Աննա Հրաչիկի Խոջումայնի միջև կնքված հաշտության համաձայնությունը՝ դատարանի կողմից հաստատելու համար:

Կողմերի միջև 15.04.2019թ. կնքված հաշտության համաձայնության 10-րդ կետով կողմերը միջնորդում են դատարանին կիրառել նաև հայցի ապահովում, կիրառման արդյունքում տրամադրել կատարողական թերթեր:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով տեղեկացվում է, որ թիվ ՏԴ1/0285/02/18 քաղաքացիական գործով միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 12:15-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում` /ք. Իջևան, Նալբանդյան 1/1/:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Տ. ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք Իջևան, Նալբանդյան 1/1

Հեռ..` 0263 4-09-29

Էլ. փոստ`