Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1401/17/17 արբիտրաժային գործով դատական նիստի վերաբերյալ ծանուցում

15.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com




Գործ թիվ ԵԿԴ/1401/17/17
<<04>>հունիսի 2018թ.
Ռոբերտ Բորիկի Հակոբյանին
/ՀՀ, ք. Կապան, Արզումանյան 3 նրբ. 52 տուն/

<<Դատական ակետրի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ, տեղեկացվում են դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական նորմի պահանջները՝ Դուք ծանուցվում եք, որ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին (ք. Երևան, Նազարբեկայան թաղ. 40), նշանակվել է դատական նիստ` արբիտրաժային տրիբունալի վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին միջնորդությունը (դիմումը) քննելու նպատակով:
Դուք հրավիրվում եք մասնակցելու վերոհիշյալ դատական նիստին, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ <<Դատական ակետրի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պահանջատիրոջ և պարտապանի չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145 հոդվածով` ուղարկում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`