Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/0237/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/0237/02/19 քաղաքացիական գործով պատասխանող՝
Երրորդ անձ՝ Էմմա Վաչիկի Ավետիսյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Խանջյան 17/21

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 11.02.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙՖինքա՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Ալինա Արթուրի Խաչատրյանի, երրորդ անձինք՝ Վանուշ Արթուրի Խաչատրյանի, Արտուր Վանուշի Խաչատրյանի, Էմմա Վաչիկի Ավետիսյանի, Վանուշ Հմայակի Խաչատրյանի, Զարիկ Սուրենի Սարգսյանի, Աշոտ Վանուշի Խաչատրյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 03-ին, ժամը 15:45-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ)
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Խանջյան 17/21 հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙ բացակ ՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
:


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 235 22387

Էլ. փոստ`