թիվ ԳԴ/0029/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Արտուշ Մալխասի Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
18.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Արտուշ Մալխասի Մաթևոսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 11
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ընդդեմ Արտուշ Մալխասի Մաթևոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականությունից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 12:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար`որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ