Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գործով Պատասխանող` Սարգիս Ստեփանի Ստեփանյանին

19.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող` Սարգիս Ստեփանի Ստեփանյանին
/ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զ., 14 շ., 14 բն. /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Սվետլանա Սարգսի Ստեփանյանի, Սարգիս Ստեփանի Ստեփանյանի, Սվետլանա Մելիքյանի, Պարունակ Ստեփանյանի, Արեգնազ Գառնիկի Գրիգորյանի, Ռուզաննա Սարգսի Ստեփանյանի՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զանգված, 14 շենքի 14 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով նախնական դատական նիստը նշանակված է 10.09.2019 թվականին, ժամը 11:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`