Թիվ ԵՇԴ/3109/02/15 քաղաքացիական գործով պատասխանողներ Սուսան Գուլիյանի,Վեներա Ղուլյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
19.06.2019
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3109/02/15
19.06.2019թ.
Սուսան Գուլիյան, Վեներա Ղուլյան
ք.Երևան, Էստոնական փող., 6շ., բն.28
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵՇԴ/3109/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Արա Իրիցյանի ընդդեմ Հովհաննես Գուլյանի, Էլմիրա Ղուլյանի, Արևհատ Ղուլյանի,Վեներա Ղուլյանի,Սուսան Գուլիյանի՝ փոխհատուցմամբ սեփականության իրավունքի դադարեցման և իրավունքի ճանաչման պահանջների մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 29.10.2019թ. ժամը 14:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40 շենք, հեռ. 010- 33-99-01:
Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական Ս. Փանոսյան
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339901
Էլ. փոստ`