Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԷԴ/3798/02/17 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԷԴ/3798/02/17 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում



Հովիկ Միքաելյանին
/ք. Երևան, Նուբարաշեն 11փող., 10շ., բն. 21 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Հովիկ Միքաելյանի, Լյուդմիլա Ղուլյանի` տան նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2019թ. հոկտեմբերի 09-ին, ժամը` 10:40-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն`
Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:
3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի օգնական Ն.Ստեփանյան

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162Ա

Հեռ..` +374 10-55-77-04

Էլ. փոստ`