Թիվ ՇԴ/1297/02/17 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
20.06.2019
ՇԴ/1297/02/17
<<06>> հունիսի 2019 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Շուշանիկ Գևորգի Մանուկյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր)
Դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/1297/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ն ընդդեմ Նախշուն Մնացականի Մանուկյանի և Շուշանիկ Գևորգի Մանուկյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել է նույն քաղաքացիական գործով պատասխանող Շուշանիկ Գևորգի Մանուկյանին՝ Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<թերի>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 06.06.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 06.06.2019 թվականի << Գործը դատաքննության նշանակելու մասին >> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37431251025
Էլ. փոստ`