Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0521/02/19 քաղաքացիական գործով ծանուցում փաստաթղթերի դեպոնացման մասին:

20.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0521/02/19
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2019 թվականի մայիսի <<20>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Սամվել Վահանի Սիմոնյանի (ՌԴ անձնագիր՝ 38 17 123480, տրված՝ 21.04.2017 թվականին, 460-020-ի կողմից, բնակության հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակի տարածաշրջան, գ. Կաթնաջուր, 1 փողոց, տուն 13, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գևորգ Սերյոժայի Սուջյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Տոնականյան փող., 1-ին փկղ., տուն 1/3, այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 679.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ

Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորին տրամադրվել են 08.05.2019 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`