Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0232/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցում

20.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98, աշխատակազմի (ոչ պաշտոնական) էլեկտրոնային հասցեն` dataran555@mail.ru

Գործ թիվ ՇԴ1/0232/02/11
Ե-_4878/19
<<03>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պահանջատեր
 Աշոտ Վլադիրմիրի Ալակորցյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Կառնուտի խճղ., տուն 29/
Քաղաքացիական գործով պարտապաններ
 Ֆելիքս Մնացի Չոբանյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան/
 Մելանյա Չոբանյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան/
 Ամալյա Չոբանյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան/
 Ջուլիետա Չոբանյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան/
 Մնացական Չոբանյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ախուրյան/


30.05.2019 թվականին Դատարան է մուտքագրվել Ընկերության (պահանջատիրոջ)՝ <<կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, այն վերականգնելու և կատարողական թերթերը կատարման ուղարկելու մասին>> վերտառությամբ դիմումը:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն.
<<1. Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: 2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում (…)>>:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք տեղեկացվում եք, որ սույն միջնորդության քննարկման համար տասնօրյա ժամկետում հրավիրվել է դատական նիստը, որը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 05-ին՝ ժամը 11:00-ին (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին ձեր չներկայանալու հետևանքի մասին, որն ամրագրված է <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում, այն է.
- Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`