Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0356/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գայանե Ղազարյանին
/Բենֆելդի փող. 5, 67100, Ստրասբուրգ/
Gayane Ghazaryan
/11 rue de Benfeld, 67100, Strasburg/


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարինե Ղազարյանի ընդդեմ Անահիտ Նալբանդյանի, Հասմիկ Ղազարյանի, Գայանե Ղազարյանի, Բեգլար Խչոյանի, Հայկանուշ Հովսեփյանի, Կարինե Խչոյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ-ի հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96/114, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ.ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 10 33 95 96 / 114

Էլ. փոստ`