Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21903/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն
(ՀՀ քաղաք Երևան Սեբաստիայի փողոց 7 շենք)

Ըստ Սիմակ Զորիկի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ ոստիկանության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք՝ որպես պատասխանող նշված օրը և ժամին անհրաժեշտ է Ձեր ներկայացուցչի ներկայությունն ապահովեք անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, ինչպես նաև համապատասխան լիազորագրով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», «Գործը դատաքննության նախապատրաստելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին», «Պատասխանող ներգրավելու մասին», «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» և «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումները դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`