Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5836/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Երևանի պետական համալսարանին
/ ՀՀ, ք.Երևան, Ալեք Մանուկյան 1/

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5836/02/19 քաղաքացիական գործն
ըստ հայցի` Հրանտ Միրոզոյանի ընդդեմ Երևանի պետական համալսարանի` Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2019 թվականի փետրվարի 09-ի թիվ 29/142 հրամանը անվավեր ճանաչելու, Հրանտ Միրզոյանին ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում վերականգնելու և Հ. Միրզոյանի` սկսած 2019 թվականի փետրվարի 05-ից մինչև աշխատանքում փաստացի վերականգնվելու օրվա ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը ԵՊՀ-ից գանձելու պահանջի մասին:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 01.08.2019 թ. ժամը 10:10-ին:

Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:
Դատավորի օգնական ` Ա.Եղիազարայն

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`