Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1313/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

24.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ1/1313/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝
Գեորգի Այվազի Սադոյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արարատ, Հաղթանակի փ., տուն 84)

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 11.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ1/1313/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Անժելա Անատոլիի Աղոմյանցի ընդդեմ Այվազ Թամոյի Սադոյանի, Փորսոր Թուսունի Սադոյանի, Գյոզալ Այվազի Սադոյանի, Կարինե Այվազի Սադոյանի, Գեորգի Այվազի Սադոյանի, Ռոման Այվազի Սադոյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արարատ, Հաղթանակի փ., տուն 84 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙբացակա՚ նշումով:
Հայտնվում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը 09:45-ին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, դահլիճ 2):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՔաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը (թիվ ԱՎԴ1/1313/02/18 քաղաքացիական գործը) դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան


Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`