Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/5214/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵԱՔԴ/5214/02/16
Պատասխանողներ՝ Վարուժան Ալոյանին
Մարինե Ալոյանին
ՀՀ, ք. Երևան, Մ. Ավետիսյան 2 փող., 13 շենք, բն. 30

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/5214/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Գայանե Դավթյանի ընդդեմ Վարուժան Ալոյանի, Մարինե Ալոյանի, Ռուզան Առաքելյանի, Անահիտ Դավթյանի, երրորդ անձ` Մարինե և Վարուժան Ալոյանների սնանկության գործով կառավարիչ` Գևորգ Ավագյանի` պատասխանողների միջև 10.09.2008 թվականի փոխառության պայմանագիրը և 20.06.2008 թվականի պարտավորագիրը առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`