Թիվ ԱՎԴ2/1119/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
25.06.2019
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ2/1119/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝
Վարդուհի Վաչագանի Աղայանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Այնթապ, 3-րդ շարք, տուն 91)
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 29.10.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚ ԱՍՊ ընկերության հայցն ընդդեմ Վարդուհի Վաչագանի Աղայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Այնթապ, 3-րդ շարք, տուն 91 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙբացակա՚ նշումով:
Դատարանը 24.05.2019թ.-ին որոշում է կայացրել թիվ ԱՎԴ2/1119/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚ ԱՍՊ ընկերության ընդդեմ Վարդուհի Վաչագանի Աղայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 24.06.2019թ.-ին:
Դատարանի 24.06.2019թ.-ի որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 29.07.2019թ.-ին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Տեղեկացվում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +374 235 22387
Էլ. փոստ`