Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1192/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածi 7-րդ մաս


Ավետիք Ստեփանյանին
/ք. Երևան, Ա.Վշտունու փ., 80ա տուն/
Համաս Հովակիմյանին
/ք. Երևան, Ա.Վշտունու փ., 80ա տուն/
Արթուր Հովակիմյանին
/ք. Երևան, Ա.Վշտունու փ., 80ա տուն/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Հովակիմյանի, Մարինե Եսայանի, Նարինե Հովակիմյանի ընդդեմ Համաս Հովակիմյանի, Ալմաստ Հովակիմյանի, Արթուր Հովակիմյանի, Ավետիք Ստեփանյանի` ընդհանուր համատեղ հողատարածքից հողամասի բնեղենով առանձնացման և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ-ի նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Դ. ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 10 33 95 96 / 114

Էլ. փոստ`