Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0240/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Համլետ Վլադիմիրի Ադամյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 2, բն. 3/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0240/02/16 քաղաքացիական գործով /ըստ հայցի Արթուր Լևոնի Չախոյանի ընդդեմ Գայանե Վոլոդյայի Եղիշյանի, Համլետ Վլադիմիրի Ադամյանի՝ ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին/ 21.05.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Գյումրի, Պ.Սևակի 2, բն. 3» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08 /333, 335/

Էլ. փոստ`