Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/2946/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵՄԴ/2946/02/14
Պատասխանող՝Ա/Ձ Նաիրա Սմբատյանին,
Երրորդ անձինք՝ Արշակ և Արթուր Սմբատյաններին
Նորա Սուրենի Սարգսյանին
/Հասցե`ք. Երևան, Հ/Ա Բ2 թաղ., 131 շենք, բն. 15/

Որպես երրորդ անձ, 2019 թվականի հոկտեմբերի 03-ին, ժամը 11:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵՄԴ/2946/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Ա/Ձ Նաիրա Սմբատյանի, երրորդ անձինք, ներգրավված Արշակ և Արթուր Սմբատյանների և Նորա Սուրենի Սարգսյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատասխանողին և երրորդ անձանց պատկանող ք. Երևան, Հ/Ա Բ-2 թաղամաս, 131 շենք, թիվ 15 բնակարանից Նաիրա Սմբատյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, պարտապանի բաժինն առանձնացնելու անհնարինության և ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից պարտապանի բաժինըª ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտքը մարելու նպատակով, շուկայական գնով գնելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, հետագայում բաշխելու և ստացված գումարի պարտապանին պատկանող մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:




Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`