թիվ ԵԴ/16699/02/18 քաղաքացիական գործով Սարգիս Ասլանյանին ուղղված դատական ծանուցագիր
27.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/16699/02/18 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Ենոք Ենոքյանի՝ ժառանգական գույքը փաստացի տիրապետելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Ենոք Ենոքյանի ներկայացուցիչ՝ Սարգիս Ասլանյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Սարգիս Ասլանյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Մոլդովական 6/2 շենք, բն. 16:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը՝ 12:30-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`