Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12594/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

27.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3 մաս

Պատասխանող՝ Արթուր Գագիկի Խաչատրյանի
/ք.Երևան, Անդրանիկի փ., 73 շ., 34 բն.:/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 10.05.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Արթուր Գագիկի Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`