Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1316/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանող Ալվարդ Ասատրյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, Կոշ համայնք/

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մարգարյանի վարույթում է գտնվում ԱՐԱԴ/1316/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անդրանիկ Ասատրյանի, Արմենուհի Ասատրյանի, Ալվարդ Ասատրյանի և Ալինա Ասատրյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք սույն գործով ծանուցվում եք որպես պատասխանող:
Տեղեկացվում է, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 29-ին, ժամը` 10:30-ին ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3/:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավոր Ա. Մարգարյանի օգնական` Ա. Ալեյան

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +0232-3-65-08

Էլ. փոստ`