Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մանվել Գրիշայի Փարսադանյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն

28.06.2019

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ

8 ապրիլի 2019թ. ք.Գորիս
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0222/02/19

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյանս, ուսումնասիրելով Մերի Ռոմայի Ավանեսյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Մերի Ռոմայի Ավանեսյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը 2019թ. մարտի 18-ին Մանվել Գրիշայի Փարսադանյանին մահացած ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանի Գորիսի նստավայր է փոխանցվել 2019թ. մարտի 26-ին, իսկ դատավորին է հանձնվել 2019թ. մարտի 27-ին:
Դատարանը 2019թ. ապրիլի 8-ի որոշմամբ դիմումն ընդունել է վարույթ և 2019թ. օգոստոսի 5-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1) նշանակել դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը, գտնում եմ, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել Մանվել Գրիշայի Փարսադանյանին (ծնված` 1975թ. օգոստոսի 2-ին, հաշվառված ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենք 9, բն.11 հասցեում) մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 258-րդ և 361-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել Մանվել Գրիշայի Փարսադանյանին (ծնված` 1975թ. օգոստոսի 2-ին, հաշվառված ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենք 9, բն.11 հասցեում) մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Մ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`